Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանում մշակվել է շնչառական անբավարարությամբ ուղեկցվող ծանր կորոնավիրուսային թոքաբորբի բուժման ռեժիմ. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Բժշկական և կենսաբանական դաշնային գործակալության տվյալներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
«Դալարգինի» վրա հիմնված բուժումն այս պահին կլինիկական փորձարկումներ է անցնում։ Դեղամիջոցը գրանցված է Ռուսաստանում՝ որպես տրոֆիկ խոցերի բուժման և հյուսվածքների ու օրգանների պաշտպանության միջոց` թոքեր, լյարդ, ենթաստամոքսային գեղձ: Կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ «Դալարգինի» օգտագործումը մեծացրել է ապրելու շանսերը 70% -100%-ով՝ դեղամիջոցի չափաբաժնից կախված:
Բացի այդ՝ լրատվամիջոցը հայտնում է նաև, որ երկրում սկսվել են նաև կորոնավիրուսի դեմ կլինիկական դեղամիջոցների հետազոտությունները։ Նշվում է՝ հետազոտվող դեղամիջոցներից են «մեֆլոխին»-ը, «գիդրոկսիխլոռոխին»-ը և «կոլիդավիր»-ը։ Թեստերը իրականացվելու են Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնում`COVID-19-ով ախտորոշված հիվանդների գրավոր համաձայնությամբ:
Հիշեցնենք՝ Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 7497 մարդու մոտ, որոնցից ապաքինվել է 494-ը, իսկ մահացել՝ 58-ը։