|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամ Գրիգոր Թոփալյանի և կազմակերպության տեղի կառույցի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Սողոմոն Թեհլիրյանի և Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի հայկական գերեզմանոցում ամփոփված շիրիմներին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նույն օրը Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ Ֆրեզնոյի «Սողոմոն Թեհլիրյան» Կոմիտեության անդամների հետ և քննարկել մի շարք հարցեր։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը նախօրեին՝ չորեքշաբթի օրը, առանձին հանդիպումներ էր անցկացրել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և ՀԱԵ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ: