Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կազմակերպական շրջանի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է հայ մեծանուն վրիժառու Միսաք Թորլաքյանի շիրիմին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Նույն օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին հյուրընկալել են Մեսրոեպյան ազգային ամենօրյա վարժարանում, որտեղ Իշխան Սաղաթելյանը ծանոթացել է աշակերտների ուսումնառությանը, խոսել նրանց հետ Հայաստանի և հայության հետաքրքրության առանցքում գնտվող մի շարք հարցերի մասին:
Իշխան Սաղաթելյանը սահմանված օրակարգի համաձայն փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել նաև ՀՅԴ «Դրո» կոմիտեության ընկերների հետ, հանդես եկել մի շարք հարցերի զեկուցմամբ, քննարկել ներկուսակցական և համազգային նշանակության մի շարք խնդիրներ:
Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը առանձին հանդիպումներ էր ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և ՀԱԵ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ:
Այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամ Գրիգոր Թոփալյանի և կազմակերպության տեղի կառույցի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր Սողոմոն Թեհլիրյանի և Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի հայկական գերեզմանոցում ամփոփված շիրիմներին, նույն օրը ՀՅԴ Ֆրեզնոյի «Սողոմոն Թեհլիրյան» Կոմիտեության անդամների հետ քննարկել մի շարք հարցեր:
ԳՄ ներկայացուցիչը հունվարի 28-ին այցելել էր նաև Էնսինոյի Ֆերահյան Ազգային վարժարան, սահմանված օրակարգով հանդիպել Արևմտյան ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հյուրընկալվել Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի առօրյային:
Անցնող շաբաթվա ընթացքում Իշխան Սաղաթելյանը հանդիպում էր ունեցել նաև Հայ Օգնության Միության Արևմտյան Ամերիկայի ներկայացուցիչների, իսկ փետրվարի 5-ին հյուրընկալվել Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Հայոց առաջնորդարանում, ուր հանդիպում էր ունեցել Թեմակալ առաջնորդ Սրբազան Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներին