| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-07-26 12:01
            8 տարի առաջ - 2017-07-26 12:01  
         
                
            ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում գտնվող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները սկսել են: Տուն-թանգարանը գնած Intellectual Renaissance հիմնադրամից տեղեկանում ենք, որ այժմ տան վերականգնման ուղղությամբ են աշխատանքներ տարվում, իսկ ներքին վերանոգորման և հարդարման աշխատանքները սկսելու համար դեռ պետք է Ֆրեզնոյի քաղաքապետարանից թույլտվության ստանան:
Ի դեպ, հիմնադրամը փորձելու է Սարոյանի տունը վերանորոգել` պահպանելով տան նախկին տեսքը: Ամենայն հավանականությամբ, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը կբացվի 2018թ. օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամյակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Yerkir.am-ին մշակույթի նախարարությունից տեղեկացրել էին, որ մշակույթի նախարարությունը և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան կապակցությամբ կհամագործակցեն:
Իսկ ավելի վաղ հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:
Տունը մինչ այդ` 2014-ի մայիսին, աճուրդի էր հանվել 110 000 դոլարով. Սարոյանի տունը գնել էին 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի էր, որից հետո այն գնել է Արթուր Ջանիբեկյանին պատկանող հիմնադրամը: