Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրակի՝ հունիսի 21-ին, շատ երկրներում կարելի էր տեսնել արևի օղակաձև խավարում, որը ստացել էր «Հրե օղակ» անվանումը։ Նախորդ անգամ նման խավարում եղել է 2002 թվականին, իսկ հաջորդը կանխատեսում են միայն 2037-ին ։
Ստորև ներկայացնում ենք հազվագյուտ բնական այս երեւույթի՝ «Հրե օղակ»-ի լուսանկարները՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Լուսանկարն արվել է Թայվանի հարավ-արևմուտքում գտնվող Ցզյաի քաղաքում։
Արեւին նայել խորհուրդ է տրվում հատուկ ակնոցներով կամ զոդման դիմակով, ինչպես այս լուսանկարում փորձել է հերոսը՝ Իսրայելից.
Թայվանում դաոսական տաճարի Վիշապը՝ արեւի խավարման ֆոնին.
Պեկինի բնակիչը լուսանկարում է խավարումը տեսախցիկի էկրանից։
Աղոթք՝ Ինդոնեզիայի Ալ Աքբար մզկիթում խավարման ժամանակ:
Զարմանալի այս երևույթը կարող էին տեսնել նաև Ռուսաստանի որոշ շրջանների բնակիչները։ Լուսանկարը՝ Նովոսիբիրսկից։
Այն մասին, թե ինչպես պետք է հետեւել արեւին` հիշում է նույնիսկ այս նկարի հերոսը․ Թայվան։
Խավարումն անտարբեր չի թողել Նեպալի երեխաներին, որոնք երկինք էին նայում սև ապակիով։
Արևի խավարումը առաջինը կարողացան տեսնել աֆրիկյան երկրների բնակիչները։
Նրանք, ովքեր չունեն աստղադիտակ, կարող են ինքնուրույն անել արեւային սկավառակի նախագծումը:
Լուսանկարում աղջիկը Բանգկոկի երկնաքերի դիտահարթակից հետեւում Է խավարմանը։
Պակիստանի շատ բնակիչներ հավատում են, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկազդուրվեն, եթե խավարման ժամանակ նրանց ավազի մեջ թաղեն։