|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Լրագրոների համաշխարհային խորհրդի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Ի շարս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած «դարի գործարքի», Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների, քրդերի դեմ պայքարի թեմաների՝ Չավուշօղլուն նաև խոսել է Արցախյան հակամարտության մասին:
«Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանք ենք գործադրում: Եթե Ռուսաստանը այս գործում ներդնի իր ամբողջ ներուժը, այն կլուծենք: Այս տարի նույնպես Ղարաբաղյան հարցին կարևորություն ենք տալու», - ըստ Yerkir.am-ի՝ հայտարարել է Չավուշօղլուն: