կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-22 16:40
Հասարակություն

Երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես. Փաշինյան

Երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես. Փաշինյան

Պետք է հստակ ձևակերպենք, թե Ղարաբաղի հարցի լուծումն ինչպե՞ս ենք տեսնում. այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Նա մասնավորապես նշեց. «Շատ կարևոր հարց է՝ մենք գիտե՞նք, թե ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել 20, 30, 50, 100 տարի հետո։ Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ առնվազն պետական մակարդակով ձևակերպված պատասխան չունենք, ու իմ կարծիքով` գիտե՞ք, ինչն է դրա պատճառը, որովհետև այս հարցը, այս տեսլականը ձևակերպելու համար, մենք պետք է ձևակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի պատկերացումը մենք ո՞նց ենք տեսնում։ Էական չէ՝ ինչ տարբերակով կձևակերպենք, ես հիմա չեմ ասում, որ մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ։ Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել», - ասաց վարչապետը` հավելելով` երբ նոր էր վարչապետ ընտրվել, հաճախ հարցազրույցներ կամ հոդվածներ էին գրվում, որոնցում Ղարաբաղի հարցով տարբեր ձևակերպումներն էին տեղ գտնում:

«Մեկն ասում էր՝ այսինչն են ծախել, մյուսն ասում էր՝ եթե չի ծախել, հեսա կծախեն, մեկը գրում էր՝ այ հենց նոր ծախեցին, պրծան։ Ես պարզ հարց էի տալիս՝ իսկ այս ամբողջ խոսակցությունը ոչ միայն իմ վերաբերյալ, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների մասին ինչի՞ պետք է լինի, ինչի՞ կա այդ խոսակցությունը։ Որովհետև դուք` բոլորդ, երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝  այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»,- շեշտեց Փաշինյանը։