|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Ես ավելի քան վստահ եմ, որ մենք գերիների հարցը կլուծենք առավելագույն արագությամբ։ Ես վստահ եմ, որ այն միայն մեր ուժը կարող է լուծել և մենք այդ հարցին լուծում տալու ենք։ Այս մասին արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Բաքվում իմ ընկերներն են և ես իրավունք չունեմ այնտեղ պահվող ռազմագերիների հարցը չդարձնել կառավարության գլխավոր խնդիր»,-նշել է Կարապետյանը։
Անդրադառնալով Սփյուռքի հարցին՝ Կարապետյանն ասել է, որ այն իր համար ամենացավոտ տեղն է։
«Ես չեմ կարող ասել, որ երբ մենք գանք իշխանության, հենց առաջին օրվանից Սփյուռքը հերթ է կանգնելու և առաջին օրվանից գալու է Հայաստան՝ մենչև մենք չստեղծենք հարուստ, առանց աղքատության պետություն։ Մեր պետության կեսը կամ աղքատ են, կամ աղքատության շեմին»,-հայտարարել է Կարապետյանը։