|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Ստամբուլի 6-րդ Միջնորդական հանձնաժողովի բացմանը, որը կրում էր «Միջազգային միջնորդություն՝ հանուն խաղաղության. իրավիճակի գնահատում և հայացք դեպի ապագան» խորագիրը: Ելույթից հետո թուրք նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձ է կատարել Արցախյան հակամարտությանը. հաղորդում է TRT հեռուստաընկերությունը:
«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բռնազավթված հողերի հարցը դիվանագիտության ճանապարհով և ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների, ԵԽ-ի որոշումների շրջանակում լուծելու կողմնակիցն ենք և դրա լուծման համար այս տարի ավելի մեծ ջանքեր ենք գործադրելու»,- հայտարարել է Չավուշօղլուն: