|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է կանգնեցնեն Ասադի ռեժիմին:
Ըստ T24-ի՝ Չավուշօղլուն մեղադրել է սիրիական բանակին Իդլիբում խաղաղ բնակիչներին և չափավոր ընդդիմադիրներին թիրախավորելու, ինչպես նաև Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար:
«Եթե այսպիսի բաներ պետք է լինեին, ինչո՞ւ սկսեցինք Աստանայի բանակցությունները, ի՞նչ իմաստ ունի Սոչիի բանակցություններին պատրաստվելը, Ժնևի բանակցությունները նույնպես կդառնան անիմաստ»,- ասել է նա:
Չավուշօղլուն հավելել է նաև, որ Ռուսաստանն ու Իրանը, որպես երաշխավոր երկրներ, պետք է միջամտեն Ասադի բանակին կանգնեցնելու հարցում: