|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը:
Ըստ Timeturk-ի՝ նախարարները հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսով են հանդես եկել:
Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են այդ երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Նա տեղեկացրել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում միասնաբար հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում:
«Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Չավուշօղլուն` առանց կարգավորման մյուս բաղադրիչներին անդրադարձի: