Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ ուզում ասել՝ Հայաստան առանց Նիկոլի, ես ուզում եմ ասել՝ Հայաստանը մենք ենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ։
«Գործընկերներս խնդրել էին, որ ներկայացնեմ, թե նոր կառավարությունը ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է իրականացնի․ ես պատրաստեցի, թուղթը մոտս դրեցի, բայց երբ եկա այստեղ, զգացի, որ դրա ժամանակը կգա, այս պահին դա չէ կարևորը։ Սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա՝ ով ավելի լավ ծրագիր կներկայացնի․ մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում՝ հայրենիքի վերականգնում և առաջ գնալը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ մինչև այսօր ամաչում էր․ ամաչում էր, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էր ինքն իր համար, ամաչում էր մեր ժողովրդի, պետության համար, որովհետև ինքն այս պետության հիմնադիրներից մեկն է եղել և իր վրա պատասխանատվություն է զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտությունից հետո նույն գիշերը չշպրտեցինք դուրս։
«Բայց այսօր ես նայում եմ ձեր աչքերին և հպարտ եմ․ տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագան։ Ունեինք դժգոհություններ, հերոսներ, դավաճաններ, բայց միասնական էինք, մեր հարցերը կլուծեինք։ Այն, ինչ այսօր մեզ հետ կատարվեց, դա սարսափելի է։ Մենք թույլ տվեցինք այդ բանը։ Ամոթը անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով․ մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք, մենք կդառնանք այն պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, որ բոլորս ստացանք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ ոչ թե կառավարությունն է կառուցում Հայաստանը, այլ ժողովուրդը, որն այստեղ կանգնած է։ Նա կոչ արեց կոմպյուտերի առջև նստածներին՝ քարը փեշներից գցել, գալ հրապարակ, հետո բոլորս կպարզենք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ Նա կոչ արեց բանակին և ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միանալ մեր ժողովրդին․ ամեն ժամ կարևոր է։
«Դուք ձեզ կարդարացնեք դրանով, չէ՞ որ դուք 90-ական թվականներից եղել եք ռազմաճակատներում։ Մի՛ թողեք, որ ժողովուրդը հավաքվի այստեղ օրերով․ անցե՛ք մեր կողմ՝ այսօր կլուծենք հարցը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Ավելի վաղ հաղորդել էինք Իշխան Սաղաթելյանի խոսքը։
Մանրամասն՝ տեսանյութում․