Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը չեն կատարում զինյալներին թուրքական սահմանից դուրս բերելու՝ իրենց պարտավորությունները։
Պատասխանելով Սիրիայում YPG/PKK ահաբեկիչների դեմ հնարավոր գործողության և Սիրիայի հարցով Ռուսաստանի Դաշնության ու ԱՄՆ-ի հետ շփումների մասին հարցին՝ թուրք նախարարը նշել է, որ նախագահ Էրդողանն անհրաժեշտ հայտարարություններ է արել այս հարցի վերաբերյալ։
Չավուշօղլուն ասել է, որ Անկարան ԱՄՆ-ի հետ առաջարկել է Սիրիայի հարցում համախոհ երկրների կամ միջազգային աջակցության խմբի հանդիպում անցկացնել, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով՝ այս ձևաչափերով բանակցությունները պարբերաբար ընթանում են։
«Ժամանակին եղել է Աստանայի ձևաչափը։ Հիմա նոր հանդիպման կարիք կա։ Այս ուղերձը մենք հղել ենք թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, այնպես որ՝ դուք վկա եք, ասեք Ասադի ռեժիմին այս մասին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Նախարարն ընդգծել է, որ Դամասկոսում ահաբեկչությունները, «ռեժիմի ուժերի» հարձակումները Իդլիբում բացասաբար են անդրադառնում նոր սահմանադրության շուրջ բանակցությունների վրա։
«Այս գործընթացը միակ լուծումն է։ Այսինքն՝ ռեժիմն ու ընդդիմությունը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը և ընդհանուր որոշման գան Սիրիայի ապագայի վերաբերյալ»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքով՝ «սիրիական ռեժիմն» ընտրում է հակամարտության ռազմական լուծումը, սակայն անհրաժեշտ է հրաժարվել այս սխալ որոշումից, կարևոր է աջակցել քաղաքական գործընթացին։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը։
«PKK-ն (ՔԱԿ` Քուրդիստանը աշխատավորական կուսացկություն) սպառնալիք է բոլորիս համար. ոչ միայն՝ մեզ, այլև՝ նրանց համար։ Ավելացել են PKK/YPG ահաբեկչական հարձակումները. Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները չեն կատարում զինյալներին (թուրքական սահմանից) դուրս բերելու՝ իրենց պարտավորությունները։ Ուստի Անկարան ինքնուրույն կլուծի հարցը։ Այս մասին խոսել է նաև պետության ղեկավարը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել է այդ հարցը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և մտադիր է այն քննարկել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։