կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 16:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ամեն թիզը նորից ազատագրելով՝ կլուծենք նաև Փաշինյանի ռեժիմի հեռացման հարցը․ Ժիրայր Բյոջեկյան

Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը ձախողելով՝ շատ ավելի արագ կձերբազատվենք թուրքին սպասարկող Նիկոլ Փաշինյանից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Ժիրայր Բյոջեկյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ։

Նա առաջարկեց փոխել մարտավարությունը․ ոչ թե Փաշինյանին հեռացնել՝ հայկական հողերն ազատագրելու համար, այլ՝ հենց այսօրվանից սկսել ազատագրել Արցախի ու Հայաստանի ամեն թիզ հողը, և, որպես կողմնակի արդյունք, կլուծենք նաև Փաշինյանի և իր ստեղծած ռեժիմի հեռացման հարցը։

«Առաջարկում եմ մեր ուղղությունը փոխենք, մեր ուղղությունը տանենք դեպի ազատագրական կռիվ, Արցախի ամեն թիզը նորից ազատագրելու կռիվ, ՀՀ ամեն թիզը նորից ազատագրելու կռիվ, որպեսզի ոչ միայն վերանվաճենք մեր հայրենիքը, այլ նաև, որպես կողմնակի խնդիր, կլուծենք նաև Փաշինյանի և իր ստեղծած ռեժիմի հեռացման հարցը»,-ասաց Բյոջեկյանը։

Նա համոզված է, որ իսկական գործը Արցախի լեռներում է, և հույս հայտնեց, որ քննարկմանը ներկա երիտասարդներին կտեսնի հենց այնտեղ։

«Երբ խոսում ենք այսօրվա իշխանություններին փոխելու և դրանից հետո թուրքի հետ ոնց վարվելու մասին, ես կարծում եմ՝ ժամանակ ենք կորցնում․ թուրքը ամեն օր Արցախից մի հատված կրծում է, ամեն օր, որ այստեղ նստած ենք, ժողովներ ենք անում, սպասում միջազգային որ ատյանը ինչ տեսակ որոշում կկայացնի, այդ նույն ժամանակի ընթացքում թուրքը ամեն պահի Արցախում մի հատ գյուղ է վտանգում, Հայաստանի սահմաններից ներս մի նոր նկրտումներ է անում։ Ու այս պարագայում մենք լավ պիտի իմանանք, թե մեր գործը ում հետ է․ թուրքն է, որի հետ ո՛չ քաղաքակրթական սկզբունքներով կարելի է խոսել, ո՛չ ժողովրդավարությամբ, ո՛չ մեկ ուրիշ բանով․ թուրքը մի բանից է հասկանում՝ ուժից։ Եվ եթե մենք այդ ուժը կարող ենք կիրառել, և ցույց տալ թուրքին, որ ինքը չի կարողանալու ոչ մի սահման նորից հատել, այն ժամանակ ոչ միայն կկանգնեցնենք թուրքին, այլ նաև Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը ձախողելով՝ մենք շատ ավելի արագ կձերբազատվենք թուրքին սպասարկող Նիկոլ Փաշինյան կոչեցյալից»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․