Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
19-րդ դարի սկզբին Թուրքիայի Կեսարիա քաղաքում գտնվող հայկական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որը 25 տարով տրվել է քաղաքապետարանին, ավարտվել են վերականգնողական աշխատանքները:
Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցին քաղաքապետարանի կողմից վերածվել է գրադարանի, որը Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների պարագայում եզակի երևույթ է:
Գրադարանն առաջին իսկ օրից մեծ այցելուներ է գրանցել: Ընթերցողներին է ներկայացվում 25.000 տպագիր, 22.000 էլեկտրոնային և 3.000 աուդիո գրքեր: 6 օրում գրադարանից օգտվել է ավելի քան 60000 մարդ:
Հայերից հետո եկեղեցին դարձել էր ոստիկանական բաժանմունք, մարզասրահ:
Տարված աշխատանքների շնորհիվ եկեղեցում առկա որմնանկարներն ու գրությունները մաքրվել, բացվել են:
Տարիներ առաջ եկեղեցու վերակառուցման ժամանակ բնակչությանն իրազեկելու համար փակցված ցուցատախտակի վրայի` «Եկեղեցու վերակառուցման աշխատանքներ» գրությունը «զայրացրել» էր քաղաքի բնակիչներին: «Եկեղեցի» նշվելը ենթարկվել է հանրային քննադատության, որից հետո ցուցանակը փոխվել է և վրան գրվել «Մշակույթի եւ արվեստի կենտրոնի շինարարություն»:
Կեսարիայում նման մի դեպք էլ տեղի էր ունեցել «Անատոլիա» ֆիլմի նկարահանման ժամանակ, երբ քաղաքի բյուզանդական շրջանի ամրոցի վրա ռեժիսորը խաչով դրոշ էր փակցրել: Քաղաքի բնակիչները բողոքել էին, որ իրենք մահմեդականներ են և խաչով դրոշ չեն հանդուրժում: Գազազած բնակիչներին չեն կարողացել հանգստացնել անգամ ոստիկանները: Այդ միջադեպից զայրացած ֆիլմի ռեժիսոր Թանյոլաչ Թյուրքբենը դադարեցրել է նկարահանումները և իր անձնակազմով հեռացել քաղաքից: