|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կեսարիա (Քայսերի) նահանգում գտնվող պատմական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի:
Ըստ Hurriyet-ի՝ եկեղեցին նախկինում ծառայել է որպես ցուցասրահ, ապա՝ որպես մարզասրահ և ոստիկանության բաժանմունքի շենք:
Մինչև գրադարանի բացումը` եկեղեցին կվերանորոգվի և կհամալրվի 50 հազար գրքով: Այն կլինի քաղաքի գլխավոր գրադարանը:
Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը, եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշմանն անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար: Ըստ նրա՝ գրադարանը համալրվելու է 50 հազար գրքով և դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում սրճարան-գրադարան բացել:
Գրադարանը կբացվի աշնանը՝ վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո: