Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կեսարիայի Թալաս գավառի Էնդյուրլյուք գյուղի հունական եկեղեցին, որը կառուցվել էր 1835 թ․, թե՛ լքված լինելու և թե՛ գանձագողերի ավերածություններին ենթարկվելու պատճառով, կանգնած է լիովին անհետանալու վտանգի առաջ։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ եկեղեցու ներկայիս վիճակը տեսնելու համար Թալաս այցելած Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր փոխքարտուղար Մահիր Փոլաթը վրդովված նշել է․ «Եկեղեցու այս վիճակն ամոթալի է բոլորիս համար։ Ամաչում եմ այս տեսարանից, որին ականատես եղա այսօր։ Քաղաքակրթությունների օրրան Անատոլիան մի՞թե այս վիճակն է արժանի համարել այս սուրբ կառույցի համար»։
150-ամյա հույն ուղղափառ եկեղեցու զանգակատունը լրիվ քանդվել է, իսկ որմնանկարները՝ ժամանակի հետ ջնջվել։ Պատերին գրություններ են թողնված, իսկ գանձ որոնողները շարունակաբար կողոպտում են շինությունը։
Հիշեցնենք, որ քրիստոնեական կառույցները Թուրքիայում, բացառությամբ Ստամբուլի և այլ մեծ քաղաքների, շարունակում են դիտումնավոր կերպով անտերության մատնված մնալ, որի հետևանքով դրանք հաճախ են գանձագողերի թիրախում հայտնվում։ Նման հատուկենտ շինություններ էլ եթե անգամ վերանորոգվում են, ապա՝ միայն որպես թանգարան կամ մշակութային կենտրոն բացվելու նպատակով։
https://artigercek.com/haberler/kayseri-deki-1835-yilindan-kalma-kilise-yikilmak-uzere
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net