Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Գիրեսունի (Կերասուն) Չընարլար թաղամասում գտնվող հունական պատմական կաթոլիկ եկեղեցին արդեն 50 տարի է, ինչ գործում է գրադարանի կարգավիճակում:
Օսմանյան կայսրության վերջին տարիներին Կ.Պոլսում Ֆրանսիայի դեսպանության պահանջով 1917 թ. հույների համար կառուցված սույն եկեղեցին դեռևս 1967 թ. վերածվել է մանկական գրադարանի: Աղբյուրում նաև նշվում է, որ այս եկեղեցին Թուրքիայում առաջիններից մեկն է, որ վերածվել է գրադարանի, որում պահվում է շուրջ 17 հազար գիրք: Գրադարանից օգտվում է 27.767 մարդ:
Հայտնի է, որ Թուրքիայում արդեն ավանդույթ է դարձել քրիստոնեական հուշարձաններն ու սրբատեղիները այլ նպատակներով օգտագործելը: Հայկական և հունական վանքերն ու եկեղեցիները կա'մ հիմնահատակ ավերվում են, կա'մ էլ, լավագույն դեպքում, վերածվում գրադարանի, մշակութային կենտրոնի և այլն: Այսպես, օրինակ, գրադարանի են վերածվել նաև Կեսարիայի Սուրբ Մարիամ Աստվածածին, Նիղդե նահանգի հայկական եկեղեցին և այլ սրբատեղիներ: Իսկ, օրինակ, Բուրսայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, նախքան փլվելը, հիշատակվել է որպես կինոթատրոն, ապա` ամուսնության պալատ։
Մելինե Անումյան
Akunq.net