Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կեսարիայի՝ 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակաբար ավիրվում է գանձ որոնողների կողմից։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կեսարիայի Մելիքգազի գավառի Թավլուսուն թաղամասում գտնվող սույն եկեղեցու պատերը դիտումնավոր կերպով աղտոտված են ներկերի միջոցով, իսկ կառույցի մի սենյակում 2 մետրանոց փոս է փորված, որը ևս արել են գանձագողերը։
Այստեղի թաղապետ Մեհմեդ Յըլմազը, թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում շեշտել է եկեղեցին վերականգնելու անհրաժեշտության մասին՝ տեղի զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու նպատակով։
Թաղապետը նաև հայտնել է, որ թեև քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները հսկում են եկեղեցին, սակայն գանձ որոնողները այնուամենայնիվ միջոցներ գտնում են կառույցին վնաս հասցնելու համար, իսկ Մշակույթի և զբոսաշրջության նահանգային տնօրինության իրավասուները հաղորդել են, որ չեն կարող եկեղեցին վերանորոգել, քանի որ այն մասնավոր սեփականություն է։
Լուսանկարները՝ ըստ «Դողան» լրատվական գործակալության
https://www.diken.com.tr/200-yillik-ermeni-kilisesi-definecilerin-hedefinde/
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net