| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան «աննախադեպ» է գնահատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Պուտինի այցը քննադատողների մասին, նա ասաց, որ այդ քննադատողները սկեպտիկներ են: «Ես կարող եմ ընդամենը ասել, որ Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները»,- նշեց նա: Շարմազանովի խոսքով` Վ. Պուտինի այցով վերահաստատվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը:
Ըստ ԱԺ փոխնախագահի` Հայաստանն ապրում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության խնդիրը գլխավորն է: Մեջբերելով Պուտինի խոսքերը` նա ընդգծեց, որ ԼՂՀ-ի հարցում բացառապես քաղաքական և խաղաղ լուծում պետք է լինի: «Կարևորագույն է նաև գազի սակագնի փոփոխությունը: Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, և ես կարծում եմ՝ դա շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կանքում: Այս այցը նոր էջ է խորհրդանշում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ հասարակ քաղաքացու համար` հարցնում եմ սկեպտիկներին»,- ասաց Շարմազանովը:
Նա բնական է համարում, որ Ռուսաստանը Հայաստանում ունի իր աշխարհաքաղաքական շահերը, ավելին՝ դա դրական հայտարարություն է Հայաստանի համար: Եվ եթե Պուտինը ասում է, որ Ռուսաստանը չի գնալու Հարավային Կովկասից, դա նշանակում է, որ ռուսական ռազմակայանը մնալու է Հայաստանում, որ ՀՀ-ն ՌԴ-ի ներքին գներով իրավունք ունի ռազմական տեխնիկա գնել հենց Ռուսաստանից, Հայաստանը ուժեղացնելու է իր մասնակցությունը ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունում: «Ցավում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր նույնիսկ ՀՀ պետական շահերից բխող հայտարարությունը փորձում են ձևափոխել ու ներկայացնել այլ կերպ»,- ասաց նա: