| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց գործազուրկների նպաստների վերացման և վարչապետի կողմից արված հայտարարության վերաբերյալ, ըստ որի` փոշիացվել է գործազուրկների նպաստների 94 տոկոսը: Ըստ պատգամավորի` դա խոսում է կոռուպցիոն երևույթների մասին: «Արդյոք չպե՞տք է լինեն պատասխանատուներ»,- հետաքրքրվեց Քոքոբելյանը:
Վարչապետը նշեց, որ կառավարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործազուրկների նպաստը շատերի համար եղել է լրացուցիչ եկամուտ, ահա` ինչու այդ համակարգը ճանաչվել է անարդյունավետ: Ըստ վարչապետի` նոր համակարգը որակապես տարբերվում է նախորդից, թիրախավորվում են այն սոցիալական խմբերը, որոնք ունեն օժանդակության կարիք, ոչ թե համատարած, ինչպես նախորդ համակարգն էր: Անմրցունակ սոցիալական խմբերը ստանալու են այդ նպաստները, իսկ կառավարությունն ակտիվ ծրագրերի միջոցով օժանդակելու է այդ մարդկանց աշխատանք գտնելու հարցում:
Վարչապետը նշեց, որ փոշիացման մասին հայտարարությունը քաղաքական գնահատական էր, որի հետ իր շատ գործընկերներ համաձայն չեն, այսինքն` դա չի կարելի գնահատել որպես միջոցների փոշիացում, այլ պետք է խոսել համակարգերի տարբերությունների մասին: «Ես իմ կարծիքն էի հնչեցրել, որ աղքատության մեծ տեսակարար կշիռ ունեցող երկրում համատարած սոցիալական օժանդակություն իրականացնելը ճիշտ չէ: Խոսքը գնում է ոչ թե Քրեական օրենսգրքի խախտումների մասին, այլ քաղաքական գնահատականներ են, թե մոդելներից որն է առավել արդյունավետ»,- ասաց վարչապետը: