կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-06 12:54
Հասարակություն

Ազնավուրը նկատի ուներ իր մոր` Թուրքիայի քաղաքացի լինելը. պարզաբանում է թուրք լրագրողը

Ազնավուրը նկատի ուներ իր մոր` Թուրքիայի քաղաքացի լինելը. պարզաբանում է թուրք լրագրողը

«ՍիվիլՆեթ»-ը կապ է հաստատել Posta թերթի խմբագրություն և Ազնավուրի հետ աղմուկ հանած հարցազրույցի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի հետ:

 

«Հայտնի թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը հաստատել է հանդիպման [ռեստորանի հասցեն` Le Petit Pergolese rest, 38 rue Pergolese, 75116 Paris, France] և Ազնավուրի կողմից մրցանակի ընդունման փաստը:

 


ՍիվիլՆեթի հարցին, թե Ազնավուրը, մասնակցելով ճաշկերույթին, տեղյա՞կ էր արդյոք, որ իր խոսքն օգտագործվելու է մամուլում, Օզերմանը դրական պատասխանեց:

 

«Այս հանդիպման նպատակը Ազնավուրին և Թուրքիայի դեսպանին միմյանց հետ ծանոթացնելն էր, և ես չեմ գրել նրանց զրույցի մանրամասների մասին: Ես զրույցի դիվանագիտական և քաղաքական կողմը չեմ կարևորել, այլ ցանկացել եմ հանրությանը ներկայացնել Ազնավուրի կառուցողական և մարդասիրական մտքերը: Նա ցանկանում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը»,- ասաց Օզերմանը:

 

Նա ասաց, թե զարմանում է, որ հայ ընթերցողը դժգոհ է Ազնավուրի արտահայտած մտքերից: Նրա խոսքով` շանսոնյեն հաճախ է հանդես եկել իշխանությունների քննադատությամբ, ինչն էլ պարբերաբար հայտնվել է արևմտյան մամուլի էջերին:
«Ես սուտ բան չեմ գրել: Ինքը նախկինում էլ է հայտարարել, թե չի շարժվում Հայաստանի հրահանգներով: Այդ արտահայտություններին ես ծանոթ եմ նրա հետ առանձին մեր հանդիպումներից: Նա, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, մտահոգ է իր ժողովրդի ճակատագրով և հենց այս պատճառով էլ կողմ է հայ-թուրքական բարեկամությանը»,- ասաց նա:



Հարցին, թե ի վերջո, հարցազրո՞ւյց էր դա, թե՞ միայն հանդիպում, Օզերմանն ասաց. «Մենք նրան շատ ենք գնահատում, և ուզում ենք անպայման հանձնել «Ոսկե սոսի» մրցանակը: Ես լսել եմ` ասում են` Ազնավուրը 90 տարեկան է, ու նրան կարելի է մատների վրա խաղացնել, բայց այդպես չէ: Նա առողջ է և առողջ դատողություն ունի: Հանդիպում տեղի ունեցել է, Ազնավուրը մրցանակն ընդունել է, և ես կտրամադրեմ ձեզ լուսանկարներ»:

 

Անդրադառնալով հրապարակման մեջ Ազնավուրի արտահայտած մտքին, թե իր մայրը թուրք է, Օզերմանը պարզաբանեց. «Ազնավուրը նկատի ուներ իր մոր` Թուրքիայի քաղաքացի, այսինքն` թուրքիացի լինելը, քանի որ Թուրքիայում անկախ էթնիկ ծագումից` բոլոր բնակիչները համարվում են թուրք»:

 

Մանրամասն՝  սկզբնաղբյուրում: