Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել նշել այն երկրները, որոնք իբր «իմիտացիոն օգնություն» են ցուցաբերել երկրին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, գրում է РИА Новости-ն։
Նախկինում Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրներին մեղադրել էր 2020 թվականին Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ։ Նրա խոսքով, երկու երկրները զբաղվել են երկրին «իմիտացիոն աջակցությամբ»։
«Դրանք բարձրաձայնելը միանգամայն տրամաբանական կլինի։ Եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։ Բայց եկեք դա թողնենք պաշտոնական Երևանի վրա»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը «լքված ու մոռացված չզգա»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության առաջին իսկ օրերից Մոսկվան ամենաակտիվ քաղաքական և դիվանագիտական ջանքերն է գործադրել հրադադարի համար։