Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով` առաջիկայում հիմնականում ընդդիմադիր դաշտում որոշ վերադասավորումների ականատես կլինենք` ընդհուպ մինչեւ միավորման: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ արդեն այսօրվանից քաղաքական ուժերը պետք է մտածեն հաջորդ ընտրությունների մասին, որոնք սարերի հետեւում չեն: Ըստ Հարությունյանի` երբեմն իրարից բաժանվելով էլ, ընդդիմադիր ուժերը կարող են գնալ միացման նոր մոդելների:
Այս համատեքստում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյնաի հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, նա հայտարարեց, որ հետեւյալ կերպ է հասկացել Ծառուկյանի ասածը. «Կարծում եմ` նա նկատի է ունեցել, որ ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն` մեր առօրեական ընկալումներով, այսինքն` հայհոյող, աղմուկ դնող, այսինքն` ոչ մի բան չընդունող, ամեն ինչը մերժող, «Որքան վատ, այնքան լավ» թեզով առաջնորդվող: Սա չի նշանակում լինել իշխանության մեջ, սա նշանակում է լինել մի ուժ, որը կարող է առանձին դեպքերում ե'ւ հակադրվել իշխանության մոտեցումներին, ե'ւ կարող է համագործակցել»:
Հարությունյանը նաեւ հավելեց, որ ավելի շատ ԲՀԿ-ն է մրցակից իշխանությանը: