| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ հրազենային վիրավորումից մահացել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը: Կուտոյանը նշանակվել էր 2016 թ. փետրվարի 12-ին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Վերջին մեկ տարում սա երկորդ դեպքն է, երբ կասկածելի հանգամանքներում հրազենից մահացան ուժային կառույցների բարձրաստիճան դեմքեր: Առաջինը 2019 թ. սեպտեմբերի 23-ին Բջնիի իր առանձնատանը մահացած էին գտել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից էր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթակաների դատավարության ժամանակ ի թիվս այլ վկաների, պետք է ցուցմունք տար։
2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններից և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Կուտոյանին փոխարինել էր Արթուր Վանեցյանը:
Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին պետը: 1993 թ. հունիսի 21-ին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում վանոսիրադեղյանական բանդայի կողմից սպանվեց ՀԽՍՀ ԿԳԲ պետ գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը, ում սպանություն ցօրս բացահայտված չէ: