|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
2017 թվականի ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992 թվականին Ալմա–Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին:
Նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գ. Կուտոյանը: XIV նիստին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային անվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը և ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն