Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպե՞ս կառուցվեց եւ քանդվեց Հայաստանը. Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել հասարակական-քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ։ Պետրոսյանն այն մտավորականներից է, որը առնչություն է ունեցել նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ
Լեւոն Տեր-Պետրոսյան
«Լեւոնն իմ ուսանողական տարիների ընկերն է եղել, նույն համալսարանում ենք սովորել: Ինչո՞ւ են նրան մեղադրում Նիկոլ Փաշինյանին աճեցնելու մեջ, որովհետեւ գաղափարակիցն է: Արցախը Լեւոնի համար գործիք էր, հայրենիք չէր: Այն ժամանակ մենք այդքան չէինք պատկերացնում, որովհետեւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» պաթետիկ հայտարարությունը դարձավ թեւավոր խոսք։ Հետո հասկացանք, որ նրանց համար Արցախը գործիք է։ Լեւոնի նկատմամբ ասում էինք՝ «թողություն տուր, Տե՛ր, ծանր խավարին, միայն թե թող նա թողնի հեռանա»։
Ռոբերտ Քոչարյան
«Ռոբերտը թող ինձ ների, որ ես սա հրապարակում եմ. զարմանալիորեն տեսել եմ նրա աչքից հոսող արցունքի կաթիլ, առանձին զրուցում էինք, ասաց․ «Ալվա՛րդ, իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չսպանվեցի»։ Հոկտեմբերի 27-ից հետո ստահակների մի ամբողջ խումբ պատրաստվում էր օգտվել Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքից: Կեղտոտ, եղկելի մի առեւտուր էր գնում, վերջնագիր էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին․ շանտաժ էր, թելադրում էին, թե վարչապետ, պաշտպանության նախարար ով պետք է դառնա։ Զզվելի էր, դեռ Վազգենի արյունը չէր չորացել։ Վազգենի սպանությունը ձեռնտու էր նրանց, ովքեր իշխանության էին ձգտում, ովքեր հիմա Նիկոլին պահում են։ Արգահատանքով նայում եմ Վազգենի եղբոր՝ Արամ Սարգսյանի հրապարակային ելույթները եւ զարմանում՝ սա որտեղի՞ց եկավ, ի՞նչ կապ ունի Վազգենի հետ»։
Սերժ Սարգսյան
«Աշխարհի մեծերը հարգում էին Սերժ Սարգսյանին: Այսօր այնպիսի տգեղ վերագրումներ են անում: Այդ անհեթեթ՝ նախկիններ բառը: Ի՞նչ է նշանակում՝ նախկին: Ես նախկին եմ, Աննա Հակոբյանը նախկին չէ՞։ Երբեմն համեմատում են Թուրքիայի հետ Սերժ Սարգսյանի վարած դիվանագիությունն այս արարածի՝ Նիկոլի դիվանագիտության հետ: Սարգսյանը հանդես էր գալիս հաղթած երկրի դիրքերից, կարողանում էր այդ արժանապատվությունը պահպանել»։
Նիկոլ Փաշինյան
«Երկրի մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մաքրեց ամոթի եւ արժանապատվության փայլը մեր ժողովրդից: Պարտությունը վաղը կհաղթահարենք, բայց անամոթությունը, ցինիզմը, ստախոսությունը, ոչնչից չամաչելը սարսափելի հիվանդություններ են եւ պիտի կարողանանք այդ որոմներից մաքրել մեր ազգը: Իրեն քաղաքական գործիչ համարող մեկն ասում էր՝ Նիկոլը գիտի, որ աթոռը տակից գնա՝ սպանելու են: Չէ, Նիկոլին չեն սպանելու, դա երանելի վերջաբան է․ ինչո՞ւ, Հայաստանում բանտ չկա՞ , պիտի գնա, նստի եւ ամեն օր երազում հազարավոր՝ լույսի պես երեխեքը իրեն հառնեն՝ որպես ահեղ հիշատակ: Ինքն ու իր կինը կոտոշ պիտի հանեն, երկար ապրեն, մեռնելը երանելի վերջաբան է Նիկոլի համար: Մենք աչքի լույսի պես այդ չարքը պիտի պահենք: Իմ՝ հայ կնոջ անեծքն է: Սա հոգեկան երկրաշարժ է մեր ազգի համար, եւ Նիկոլը, իր մերձավոր շրջապատն ու առաջին հերթին իր ողորմելի կինը, այդ երկրաշարժը արեցին: Չարիք է, բացիլ է, վիրուս է Նիկոլը, որի դեմ պիտի ներարկվել ու ներարկվել, որպեսզի չշարունակվի: Զարմանալի բան է, մենք մեր պատմության մեջ իր նման չար նշաններ էլի ունենք, որոնցից մեկը Ժիրայր Լիպարիտյանն է»։
Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութով:
Լիանա Սարգսյան
Տե՛ս նաեւ
Թո՛ղ ների ինձ Ռոբերտը, որ սա հրապարակում եմ․ Պետրոսյանը հոկտեմբերի 27-ից մանրամասներ է հայտնում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհի մեծերը Սերժ Սարգսյանի նկատմամբ խիստ հարգալից էին. Ալվարդ Պետրոսյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհի մեծերը Սերժ Սարգսյանի նկատմամբ խիստ հարգալից էին. Ալվարդ Պետրոսյան