կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 10:42
Հասարակություն

Հեռացավ Հայաստանի նորանկախ պատմության արդարամիտ ու պայքարող գործիչներից մեկը. Վ. Մանուկյանը ցավակցագիր է հղել Ա. Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Հեռացավ Հայաստանի նորանկախ պատմության  արդարամիտ ու պայքարող գործիչներից մեկը. Վ. Մանուկյանը ցավակցագիր է հղել Ա. Պետրոսյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ.

Մեզանից հեռացավ Հայաստանի նորանկախ պատմության ամենասկզբունքային, արդարամիտ ու պայքարող գործիչներից մեկը՝ գրող, հրապարակախոս, մտավորական Ալվարդ Պետրոսյանը, որի հետ անցել ենք Հայաստանի անկախության կերտման, քաղաքական պայքարի երկար, բարդ ու ազնիվ մի ճանապարհ։
Արձակի ու հրապարակախոսության մեջ նա ինքնատիպ էր ու խորը, արդարության պայքարի մեջ անկաշառ էր ու վճռական, հայրենիքի սիրո մեջ անսպառ էր։ Ցավոք, հեռացավ դառնացած ու կորստի ցավը սրտում։
Խորապես ցավակցում եմ անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, գաղափարակից ընկերներին։

Վազգեն Մանուկյան