«168 ժամը» գրում է. «Ավելի վաղ գրել էինք, որ սեպտեմբերի 26-ին սկսվող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում պետք է ընտրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր: Նշել էինք, որ այդ պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, այդ թվում՝ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանն է, ով նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է»,–գրում է թերթը։