կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 11:42
Հասարակություն

Նա մնալու է Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության մեջ. Համազգայինի Երևանի գրասենյակի ցավակցագիրը՝ Ա. Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Նա մնալու է Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության մեջ. Համազգայինի Երևանի գրասենյակի  ցավակցագիրը՝ Ա. Պետրոսյանի մահվան կապակցությամբ
Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Երևանի գրասենյակը ցավակցագիր է հղել գրող, հրապարակախոս, ազգային-պետական գործիչ Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ.
 
 
«Դանդաղ շտապեք». գրող, հրապարակախոս,հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանն այս խոսքերը հաճախ էր կրկնում, որոնք որպես պատգամ տարիներ շարունակ ուղեկցել և ուղեկցելու են մեզ:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը խոր վշտով տեղեկացավ մեծ մտավորականի մահվան մասին:
Ցավակցում ենք Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին:
Նա ոչ միայն մնալու է հայ գրականության պատմության էջերում, այլև Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության մեջ՝ որպես ազգային մտածողության կրող ու գործադրող մարդ:
Մենք միշտ հիշելու ենք նրան և ականջալուր ենք լինելու նրա խոսքերին՝ որպես միասնության ու համախոհության խորհուրդներ: