Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր նորանկախ պատմության ամենաթույլ կետում Հայաստանին ստիպում են ստորագրել ամենակարեւոր փաստաթղթերից մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք Ադրբեջանի հետ կնքում ենք պայմանագիր եւ անունը դնում խաղաղության պայմանագիր, որպեսզի ներքին հանրությանը վաճառենք, այն պարագայում, երբ մեկ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը երբեք պատերազմի մեջ չի եղել եւ երկրորդ՝ գլխավոր խնդիրները չեն լուծվել։ Կարո՞ղ է արդար խաղաղության պայմանագիր կնքել, երբ թշնամու զորքերը մեր տարածքում են, իսկ հայ ղեկավարները Բաքվի բանտում են» ,-նշել է Վարդանյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ մեզ բանակցություններում փոփոխություն է հարկավոր, քանի որ վատագույն բանակցողներով մեծ շանսեր ունենալ մենք չենք կարող։
Մանրամասն՝ տեսանյութում