Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրերն իրենց անուններով։
1. ՆՓ֊ն հայաստանյան քաղաքական դաշտի միակ ակտորն է, ով կարողացավ սեգմենտավորել ընտրազանգվածը, վերհանել իր սեգմենտն ու ճիշտ աշխատել դրա հետ։ Արդյունքում, չունենալով լեգիտիմության լուրջ պաշար, ՆՓ֊ն տոտալ կերպով վերահսկում է ամբողջ պետական համակարգը։ Ի դեպ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեք իշխանությունն այսչափ կենտրոնացված չի եղել մեկ անձի ձեռքերում։
2. "Հայաստան" դաշինք այլևս գոյություն չունի։ Գտնվելով լիդերության ու քաղաքական կառավարման ճգնաժամի պայմաններում՝ դաշինքն այսօր պետք է գործի դնի քաղտեխնոլոգիական հայտնի սփին֊դաուն գործիքը՝ ուղղված հեղինակության մնացած բեկորները պահպանելուն։ Դա հատկապես պետք է անեն դաշինքի մի քանի երիտասարդ անդամներ, որոնք դեռ կարող են քաղաքական ապագա ունենալ։ "Հայաստան" դաշինքն այլևս ի վիճակի չէ կրել այն մանդատը, որը անձամբ ես դրան տվել եմ։ Առհասարակ, եթե երկար ժամանակ ինչ֊որ բան չի ստացվում, սկսում ես այդ բանը չուզել։
3. Ինչ վերաբերում է ՀՀԿ֊ին, ապա հուսով եմ, որ տարիներ անց կբացվեն արխիվները, և մենք վերջապես կհասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018֊ի գարնանը։
Վահե Դավթյան
Փորձագետ