Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
32 տարի առաջ այս օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ անդամ։ Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
ՀՀ ԱԳՆ-ն այս առնչությամբ հարցում է անցկացրել երիտասարդ դիվանագետների շրջանում։
«Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։ Բոլորս գիտենք, որ մարտի 2-ի ընտրությունը փոխկապակցված է, խորհրդանշում է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունը. 32 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Այս տարի մենք որոշել ենք ոչ միայն նայել այս տոնի ակունքներին, բայց նաև դրա ապագային. հարցրել ենք մեր երիտասարդ գործընկերներին, ովքեր այս տարի առաջին անգամ են նշում այս օրը դիվանագետի կարգավիճակում, թե ինչ է այն խորհրդանշում և որն է իրենց ուղերձը, մաղթանքը ԱԳՆ մյուս գործընկերներին այս օրվա կապակցությամբ։ Պատասխանները՝ ստորև տեսանյութում։
Միանալով հնչող մաղթանքներին՝ շնորհավորում ենք ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների բոլոր գործընկերներին»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։