Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռ, կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած գումարը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է հանցագործություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու ժամերի ընթացքում հայտնաբերվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործություն կատարած անձը նույն մարզի բնակիչ 63-ամյա Վ. Ա.-ն է, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է մայիս ամսվա վերջին: