|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անգլիայում դատարանի առջև կանգնած Ջուլիան Ասանժին մերժել են գրավով ազատվել կալանքից, տեղեկացնում է CNN-ը:
Չնայած որ մի քանի հռչակավոր անձինք դատարանին առաջարկել են վճարել Ասանժի գրավը, դատավորը վերջինիս մինչև դեկտեմբերի 14-ը կալանքի տակ է առել:
Դատավորը մի քանի անգամ կրկնել է, որ գործը «Wikileaks-ի մասին չէ», այլ երկու կանանց նկատմամբ իրականացված լուրջ սեռական հանցանքների մասին է:
Գրավը մերժելու որոշումը դատավորը պատճառաբանել է նրանով, որ Ասանժը մշտական բնակության հասցե չի տրամադրել դատարանին և քոչվորի նման է ապրում, և որ նա մեծ ֆինանսավորում ունի, որը նրա փախուստը դյուրին կդարձնի:
Ասանժը հրաժարվել է Շվեդիայի նհանձնվելուց, և դատարանն այժմ 21 օր ունի՝ որոշելու՝ հանձնարարել նրա էքստրադիցիան, թե ոչ:
Այս ամենի մասին Ասանժի 20-ամյա որդին է իր կարծիքը հայտնել: Նա ասել է, որ մի քանի տարի է՝ հոր հետ չի հաղորդակցվել, բայց կոչ է անում իր հոր հետ արդար ձևով վարվել:
«Եկեք անենք ամեն ինչ, որպեսզի հորս հետ արդար և ապաքաղաքականորեն վարվեն»,- իր Twitter-ի էջում (կեղծանունը՝ somnidea) ասել է Դանիել Ասանժը: