կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 00:33
Առանց Կատեգորիա

Թալեաթին մեղադրած թուրք գրողին մեղադրում են 1989 թ.-ին կատարած սպանության մեջ

Թալեաթին մեղադրած թուրք գրողին մեղադրում են 1989 թ.-ին կատարած սպանության մեջ

Հայտնի գերմանացի գրող Գունթեր Ուոլրաֆը մեկնել է Ստամբուլ՝ օգոստոս ամսին ձերբակալված ազգությամբ թուրք, Գերմանիայի քաղաքացի, գրող Դողան Ախանլիի առաջին դատալսմանը մասնակցելու համար:

 

«Ստամբուլում Ախանլիի ձերբակալման իրական պատճառը  նրա՝ 2003 թ.-ին հրատարակված «Թալեաթ փաշայի րոպեները» աշխատությունն է, որտեղ նա օսմանյան քաղաքական գործչին մեղադրել է հայերի ցեղասպանության համար»,- ասել է Ուոլրաֆը:

 

Երեկ Ախանլիի գործի առաջին լսումն էր: Նրան մեղադրում են ահաբեկչական կազմակրեպության անդամ և ղեկավար լինելու, ինչպես նաև  1989 թ.-ին զարդեղենի խանութի տիրոջ՝ Իբրահիմ Յասար Թութումի սպանության մեջ: Դատախազն Ախանլիի համար ցմահ բանտարկություն է պահանջել:

 

Չնայած որ Ախանլին Գերմանիայի քաղաքացի է, Գերմանիայի կառավարությունը օգնություն չի առաջարկել նրան: Ըստ Ուոլրաֆի՝ Գերմանիան չի ցանկացել ներգրավվել, քանի որ այն Թուրքիայի հետ հավասարաբար կիսում է հայերի ողբերգության պատասխանատվությունը:

 

«Մենք ցանկանում ենք Թուրքիան ԵՄ-ում տեսնել, բայց պետք է բարելավումներ արվեն մարդու իրավունքների, խոսքի ազատության և դեմոկրատիայի մեջ»,- ասել է գերմանացի գրողը և ավելացրել, որ ինքը չի հավատում, որ իր երկար տարիների ընկերը մեղավոր է այդ սպանության մեջ:

 

Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Հունկոն նույնպես ներկա է եղել դատալսմանը և ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ախանլիի հետ, անընդունելի է:

 

 

Լրացված. Քիչ առաջ «Hurriyet» օրաթերթից տեղեկացանք, որ Ախանլիին երեկ ուշ երեկոյան ազատ են արձակել: Պատմության հետագա ընթացքին դեռ կհետևենք: