|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ֆինլանդիայի և Շվեդիայի իշխանությունները հրաժարվում են բավարարել Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող 33 անձանց արտահանձնման խնդրանքը. հայտնում է TRT Haber-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը Անկարայի կողմից ահաբեկիչներ ճանաչված՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ FETO (գյուլենական) կազմակերպության 33 անդամների մասին է։ «Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, FETO և PKK ահաբեկչական կազմակերպությունների ահաբեկիչներին Թուրքիային չեն արտահանձնում»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ Թուրքիան սկսել է Ֆինլանդիայից՝ 12, Շվեդիայից 21 հոգու արտահանձնման գործընթացը։ Միաժամանակ, «դատարանի որոշումների և ապացույցների համաձայն», կատարվել է 33 հարցում։
Հիշեցնենք, որ սկանդինավյան երկու պետությունները պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ինչին դեմ է Թուրքիան: