Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիան պատասխանել է Հունաստանի՝ տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության պատճառով զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ խնդրանքին։ Միևնույն ժամանակ Գերմանիայի ԱԳՆ–ն հայտնել է, որ դաշնային կառավարությունը հետևում է «զենքի արտահանման սահմանափակիչ և պատասխանատու քաղաքականությանը». հայտնում է Greek City Times-ը։
Գերմանիան հայտարարել է, որ Թուրքիային զենքի վաճառքի լիցենզիան տրվում է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, իսկ նման լիցենզիաների քանակը բավական քիչ է։
Գերմանիայի կառավարության՝ 2019 թ. զեկույցում նշվում է, որ Թուրքիայի համար նախատեսված զենքը «ծովային ապրանք» է։ Մասնավորապես՝ գերմանական ThyssenKrupp Marine Systems կազմակերպությունը օգնում է թուրքական սուզանավերի կառուցման աշխատանքներում։
Նշված սուզանավերը բազմիցս սպառնալիքներ են ստեղծել Հունաստանի և Կիպրոսի համար։ Գերմանիան մնում է այն եզակի երկրներից մեկը Եվրոպայում, որն արգելափակել է Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգոն։