|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է հայամետ գործիչ Օսման Քավալայի վերաբերյալ դիմումը, որում նշվում էր, որ գործչի ձերբակալությունն անօրինական է, խախտվում են նրա իրավունքները. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Օսման Քավալան ձերբակալվել էր 2017 թ. հոկտեմբերի 19-ին Ստամբուլի օդանավակայանում: Նրան մեղադրում են 2013 թ. Ստամբուլի Գեզի զբոսայգում ցույցերի կազմակերպման մեջ:
Ըստ Քավալայի` իրեն ձերբակալել են այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը Քավալային անվանել է «Թուրքիայի Սորոս»: Քավալան համարվում է «Amnesty International» կազմակերպության հովանավորներից: Նրան նաև մեղադրում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:
Քավալան «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության նախագահն է: Աչքի է ընկնում իր հայամետ գործունեությամբ, իրեն պատկանող սրճարանում կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, նրա տպագրատանը տպվել են Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր: