Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ամփոփել է 2014 թվականին սոցիալական ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները, բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև 2015 թվականի համար նախատեսված ծրագրերը:
Նախարարի խոսքերով` 2014 թվականը կարելի է համարել ամենաբեկումնային տարին սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով: 2014-ը սոցիալական ոլորտի տարբեր ճյուղերում բարեփոխումների մեկնարկի տարի էր, որոնք անխուսափելիորեն ուղեկցվեցին լարված բանավեճերով, բազմաբնույթ առաջարկներով և անհրաժեշտ հրատապ փոփոխություններով:
Նախարարը բնութագրեց տարին նաև որպես սոցիալական երկխոսության տարի, քանի որ իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` կուտակային կենսաթոշակային համակարգը, առնչվում էին մեծաթիվ քաղաքացիների, սակայն չկար այդ բարեփոխումների միանշանակ ընկալումը նրանց կողմից:
«Որոշակի դժգոհություն եղավ, բայց մեզ հաջողվեց կուտակային կենսաթոշակային համակարգը ընկալելի դարձնել հանրության համար»,- ասաց Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ հաշվի է առնվել հանրային պահանջը, և բաց քննարկումների արդյունքում հնարավոր եղավ գտնել համապատասխան լուծումներ:
Լրագրողների այն հարցին, թե ներկայումս որքա՞ն մարդ է ներգրավված կուտակային կենսաթոշակային համակարգում, նախարարը պատասխանեց, որ համակարգում է մոտ 100 հազար մարդ:
Արտեմ Ասատրյանը կարևոր ձեռքբերում է համարում սոցիալական պաշտպանության ոլորտում սուբյեկտիվիզմի գործոնը նվազեցնելը: Պատմեց, որ իր արվեստագետ ընկերներից մեկը խնդրել է լուծել իր քրոջ թոշակի հետ կապված ինչ-ինչ հարցեր, սակայն նախարարը մերժել է, և նրա ընկերը դրան ըմբռնումով է մոտեցել, որովհետև, Արտեմ Ասատրյանի խոսքով, նույնիսկ նախարարն իրավունք չունի հայեցողական որոշումներ կայացնելու, եթե դրանք նախատեսված չեն օրենքներով: