Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի Գերագույն դատարանը վերջնականապես մերժել է Թուրքիա արտահանձնել 8 սպայի, որոնք հայրենիքում մեղադրվում են անցած տարվա հուլիսի պետական հեղաշրջման փորձը սատարելու համար։ Այս մասին հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով CNN Greece–ը։
Դատարանի որոշումը ենթադրում է, որ սպաները կարող են ազատ արձակվել։ Այս որոշումը կառաջացնի Անկարայի բացասական արձագանքը։
Ինչպես հաղորդում է Hurriyet–ը, թուրքական բանակի սպաները ուղղաթիռներով ուղեւորվել էին Հունաստան հուլիսի 16–ին՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո։ Հունաստանում նրանք կալանքի տակ են գտնվում։
Ավելի վաղ լրատվաիջոցները հայտնում էին, թե դատարանի վերաքննիչ խորհուրդը որոշում է կայացրել Թուրքիային արտահանձնել հեղաշրջման փորձին սատարելու համար մեղադրվող ութ սպաներից երեքին։