Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան վարչակազմը փաստացի մերժել է Իսրայելի ղեկավարության կոչը՝ դադարեցնել միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Յուրաքանչյուր երկիր, այդ թվում, իհարկե, մեր բարեկամ Իսրայելը, ունի իր տեսակետի իրավունքը։ Մեր տեսակետն այն է, որ դիվանագիտական ուղին պետք է շարունակվի այն հնարավորությունների օգտագործմամբ, որոնք թույլ են տալիս դիվանագիտական քննարկումներ` ապահովելու համար մեծ հասանելիություն (միջուկային ծրագրին), վերադարձ ՀԳՀԾ-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) փոխադարձ լիարժեք հավատարմությանը»,- հինգշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։
Նա պատասխանել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, որը մի քանի ժամ առաջ կոչ էր արել անհապաղ դադարեցնել խորհրդակցություններն Իրանի հետ, քանի որ Թեհրանը, նրա կարծիքով, կիրառում է «միջուկային շանտաժը»՝ որպես բանակցային մարտավարություն։
JCPOA-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ՀԳՀԾ-ից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ի` Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան) ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ JCPOA-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։
Այս բանակցությունների յոթերորդ փուլը մեկնարկել է նոյեմբերի 29-ին։ Նախորդ նման հանդիպումները Ավստրիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել այս տարվա հունիսին։ Այնուհետեւ բանակցային գործընթացը կասեցվեց Իրանում նախագահական ընտրությունների պատճառով: