կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 18:13
Տարածաշրջան

Թուրքիայի Հանրապետության ամենաարյունալի դեպքերից մեկից անցել է 41 տարի

Թուրքիայի Հանրապետության ամենաարյունալի դեպքերից մեկից անցել է 41 տարի

Թուրքիայի Հանրապետության ամենամութ կոտորածներից մեկը համարվող Մարաշի կոտորածներից անցել է 41 տարի՝ հայտնում է Yerkir.am-ը: Ալևիները մինչ այժմ պետությունից ակնկալում են ներողություն և պատասխանատվություն:

1970-ական թվականներին Թուրքիայում ծայրաստիճան սրվել էր ներքաղաքական պայքարը՝ աջակողմյանների և ձախակողմյանների պայքար, ազգայնամոլական ուժերի՝ մասնավորապես «գորշ գայլերի» ահաբեկչական գործողություններ, սպանություններ, բռնություն և այլն: 1960 թ. ռազմական հեղաշրջումից հետո ներքաղաքական իրավիճակը չկարգավորվեց, իսկ դրան հաջորդած 1971 թ. ռազմական միջամտությունից հետո իրավիճակը դարձավ անկառավարելի:

Նման իրավիճակում անմասն չմնացին ազգային փոքրամասնությունները: Այդ ժամանակաշրջանի ամենաարյունոտ դեպքերը տեղի ունեցան Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքում: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությանը կից գործող «գորշ գայլերի» սադրանքների հետևանքով տեղի ունեցավ հանրապետական Թուրքիայի ամենաարյունալի բախումը երկրի սուննի և ալևի բնակչության միջև:

1978 թ. դեկտեմբերի 19-ին Մարաշի կինոթատրոններից մեկում «Երբ է ծագելու արևը» ֆիլմի (հակակոմունիստական ֆիլմ) ցուցադրման ժամանակ «գորշ գայլերն» իրականացրեցին պայթուն, որը գցեցին ձախակողմյան դիրքորոշմամբ հայտնի ալևիների վրա: Դրան հաջորդեցին մի շարք այլ սադրանքներ, որոնց արդյունքում բախումներ տեղի ունեցավ ալևիների և սունիների միջև, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհ գնաց 120 մարդ (ոչ պաշտոնական տվյալներով, որն ավելի հավանական է՝ հաշվի առնելով Թուրքիայի կեղծարար էությունը, զոհերի թիվը կազմում մոտ 500 մարդ՝ ալևիներ, քրդեր, ձախակողմյան հայացքներ ունեցողներ և այլն), ավելի քան 1000 մարդ էլ վիրավորվեց, 210 տուն և 70 այլ օբյեկտներ ավիրվեցին: Դրանից հետո Թուրքիայի 13 շրջաններում հայտարարվեց արտակարգ դրություն:

Հանցագործները ոչ միայ չպատժվեցին, այլև նույնիսկ «հերոսացվեցին»: Ըստ gazetekarinca.com կայքի՝ որոշներն էլ հետագայում դարձան պատգամավոր: Կոտորածների գործով զբաղվով 3 փաստաբան 1.5 տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից սպանվեցին:

Դատական գործի շրջանակում 22 մարդ դատապարտվեց մահապատժի, 7-ը ցմահ, 321-ն էլ 1-24 տարիների ազատազրկման, սակայն հետագայում բոլորն էլ բաց թողնվեցին, իսկ 68 հանցագործ էլ ընդհանրապես չհայտնաբերվեց: