|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Քրդական YPG-ի (PKK-ի սիրիական թեւ) առաջնորդներից Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ իր կառույցի անդամներն ու զինակիցները վստահում են պաշտոնական Ստոկհոլմին։
Համապատասխան հայտարարությունն արվել է շվեդական SVT պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը նա տվել է Սիրիայի հյուսիսում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկում։
Մուսլիմը վստահություն է հայտնել, որ Շվեդիան երբեք YPG-ին չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն և զիջումների չի գնա Թուրքիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Միաժամանակ, Մուսլիմը հրաժարվել է պատասխանել SVT-ի թղթակցի հարցին YPG-ի և PKK-ի միջև կապերի մասին։
Շվեդական հեռուստաալիքի օբյեկտիվում կախված են եղել PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարները, ինչը զայրացրել է թուրքերին: