կարևոր
3385 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-19 13:37
Քաղաքական

Նման ողբերգական դեպքերից խուսափելու համար բանակում կարգուկանոնի հաստատումը անհրաժեշտություն է․ Գառնիկ Դանիելյան

Նման ողբերգական դեպքերից խուսափելու համար բանակում կարգուկանոնի հաստատումը անհրաժեշտություն է․ Գառնիկ Դանիելյան

Ցավով տեղեկացա ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին։

Կորուստը սարսափելի է։ Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին։

Վիրավոր զինծառայողներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Նման ողբերգական դեպքերից խուսափելու համար բանակում կարգուկանոնի հաստատումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է․ կենցաղային անփութությունը չպետք է հանգեցնի մարդկային կորուստների։

Խիստ մտահոգիչ է նաև և բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս այսպիսի պայմաններում զինծառայողների և սպաների ծառայության կազմակերպումը։

Ես և գործընկերներս շարունակելու ենք մեր այցելությունները զորամասեր։ Զինծառայողի կյանքն ու անվտանգությունը պետք է ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ դառնա պետության համար։

Ոգու ամրություն և համբերություն բոլորիս։

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ