կարևոր
3520 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-29 22:30
Հասարակություն

Մանկապարտեզներում տեղի ունեցած բռնության դեպքերից հետո քաղաքապետարանը որոշել է տեսախցիկներ դնել

Մանկապարտեզներում տեղի ունեցած բռնության դեպքերից հետո քաղաքապետարանը որոշել է տեսախցիկներ դնել

Երևանի 50 մանկապարտեզում հոկտեմբերից կգործի մոտ 2000 տեսախցիկ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ տեսահսկման համակարգը նախատեսված է Երևանի մանկապարտեզներում գործունեությունն ավելի վերահսկելի դարձնելու և երեխաների իրավունքները լավագույնս պաշտպանելու համար։

Երևանի 50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ կտեղադրվի առաջին փուլով, ապա նպատակ կա դրանք տեղադրելու բոլոր 162 մանկապարտեզում։

Տեղադրմանը գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին. առաջնահերթ ընտրվել են արդեն իսկ վերանորոգված մանկապարտեզները։

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երեխաների առօրյան հասանելի կլինի միայն պատասխանատուներին, ծնողները չեն կարողանա ամենօրյա առցանց ռեժիմով հետևել մանկապարտեզի առօրյային։