Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ղարաբաղյան հակամարտությունն անվանել է ամենադժվար, ձգձգվող և արյունալի հակամարտություններից մեկը։ Ուրբաթ կայացած ճեպազրույցում նա Հայաստանին և Ադրբեջանին մաղթել է խաղաղություն և համբերություն առճակատման կարգավորման հարցում։
«Մաղթում եմ Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, որոնք աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, նրանց, ովքեր պաշտպանում են իրավիճակը տեղում ցանկացած նոր բարդություններից, առաջին հերթին խաղաղություն, համբերություն, հաջողություն այս հարցում՝ լուծելու ամենաերկարատև, բարդ և արյունալի հակամարտություններից մեկը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կստացվի, եթե բոլոր կողմերը գործադրեն բոլոր ջանքերը։
Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները հիմնականում կատարվել են անցնող տարվա ընթացքում։ Զախարովայի խոսքով` Բաքուն և Երևանը հավատարիմ են մնում դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանը և խստորեն պահպանելուն: