կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 10:10
Աշխարհ

Թրամփն Անկարայում Վաշինգտոնի վերջին ջատագովն է. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ Պետդեպարտամենտի հայտարարության մասին

Թրամփն Անկարայում Վաշինգտոնի վերջին ջատագովն է. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ Պետդեպարտամենտի հայտարարության մասին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մեկնաբանություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի այն հայտարարության վերաբերյալ, որի համաձայն՝  Հայոց ցեղասպանության հարցով Թրամփի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Asbarez-ը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի պնդմամբ՝ «պարզ չէ, թե դեռ ինչքան ժամանակ պետք է նախագահ Թրամփը հավատարիմ մնա Էրդողանին, այդպիսով դեմ կանգնելով Թուրքիայի կողմից կատարված միլիոնավոր քրիստոնյաների աքսորին ու նահատակությանն ուղղված ազնիվ ամերիկյան հիշատակմանը»:

Միևնույն ժամանակ նա հավելել է. «Քանի որ հանրապետականների և դեմոկրատների ավելի քան 98%-ն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Կոնգրեսի բանաձևին, նախագահն այս պահին ոչ շահավոտ վիճակում է հայտնվել։ Նա մեկուսացած եու միայնակ է իրեն զգում՝ որպես Անկարայում Վաշինգտոնի վերջին ջատագովը»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։

Գերատեսչության կողմից տարածված կարճ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր հայացքներն արտացոլված են այդ հարցով այս տարվա ապրիլի նախագահի վերջնական հայտարարության մեջ»։