|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որում խնդրել է, որ «Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի ու տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին»: Այս մասին Yerkr.am-ին հայտնում են հանձնախմբից.
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների դեմ:
«Այս և այլ տեսակի մահաբեր զենքերի փոխադրումը պետք է անհապաղ դադարեցվի՝ հաշվի առնելով տարրական բարոյականությունը, ինչպես նաև Իսրայելի և միջազգային մարդասիրական իրավունքի հարցը»,- գրել է Համբարյանն ու, ամփոփելով նամակը, հույս հայտնել, որ «դեսպանը հրատապ կերպով իր մտահոգությունները կհայտնի Իսրայելի կառավարությանը, աշխատանք կտարվի Ադրբեջանին զենքի վաճառքը և փոխադրումն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ և կերաշխավորվի, որ Իսրայելը երբեք մասնակից չի լինի հայերի երկրորդ ցեղասպանությանը»: