|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor–ի հրապարակման վերաբերյալ:
Կարո Փայլանը հետաքրքրվել է, թե արդյոք Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ հարձակման «Ալթայ» անունով ծրագիր ունեն։
«Այդ ծրագիրը դեռ արդիակա՞ն է։ Ի՞նչ նպատակով և ի՞նչ շարժառիթով է այն կազմվել։ Հայաստանի ժողովրդի մոտ այդ պնդումների պատճառով առաջացած անհանգստությունն ու մտահոգությունը վերացնելու և խաղաղության ակնկալիքները դարձյալ վերականգնելու համար ջանքեր գործադրելո՞ւ եք»,– իր հարցադրման մեջ մանրամասնել է Կարո Փայլանը։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor վերլուծական կենտրոնը տեղեկացրել էր, թե Թուրքիան 2000–ականներին ծրագրավորել է հարձակվել Հայաստանի դեմ։ Թուրքական իշխանությունները դեռ այս թեմայի հետ կապված որեւէ պարզաբանում չեն տվել։